Ջեյմս Մետիսը խոսել է Հյուսիսային Կորեայի դիվանագիտական ջանքերի անհրաժեշտության մասին
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը վստահություն է հայտնել Հյուսիսային Կորեայում դիվանագիտական ջանքերի անհրաժեշտության շուրջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»–ն:
«Ես չեմ ուզում ասել, որ դիվանագիտությունը չի աշխատում: Մենք կշարունակենք առաջ շարժվել դիվանագիտական ճանապարհով եւ աշխատել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հետ միասին: Մենք կցուցաբերենք համառություն», - ասել է նա Պենտագոնում:
Միաժամանակ, Մետիսը շեշտել է, որ ԱՄՆ դիվանագետները խոսելու են ուժի դիրքերից, քանի որ ունեն հարցի ռազմական լուծման տարբերակներ: