Զիմբաբվեի նախագահը նոր կառավարություն է ձեւավորել
ՄիջազգայինԶիմբաբվեի նախագահ էմերսոն Մնանգագվան նշանակել է կառավարության նոր անդամների։ Այս մասին հայտնում է ZBC պետական հեռուստաալիքը։
Ընդհանուր առմամբ ցուցակում ներկայացված են 22 նոր նախարարի, 6 փոխնախարարի եւ առանձին նահանգների 11 նախարարի անուններ։
Զիմբավեի նախագահը պաշտոնապես ցրել էր նախկին նախագահի օրոք ձեւավորված կառավարությունը եւ հայտարարել, որ մտադիր է կրճատել նախարարական պաշտոնների քանակը, որպեսզի բարձրացնի աշխատանքի արդյունավետությունն ու կրճատի ծախսերը։ ZBC–ի տեղեկություններով՝ պաշտոնները 11-ով կրճատվել են։