Ուկրաինայում ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեներ կանցկացվեն. Պորոշենկո
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է մոտ ապագայում երկրում ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեներ անցկացնել, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Այսօր մենք ունենք բոլոր հիմքերն ասելու ու հավատալու, որ վատագույնն անցյալում է: Մենք վստահորեն բռնել ենք եվրատլանտյան ինտեգրման ուղին, և անգամ չկասկածեք, որ մոտ ապագայում Ուկրաինայում կանցկացվեն ՆԱՏՕ-ին անդամակցության ու ԵՄ մտնելու հարցով հանրաքվեներ», - ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահն իր այս հայտարարությունն արել է երկրի քաղաքացիներին Ուկրաինայի անկախության հարցով հանրաքվեի 26-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ հղելիս: