Շախմատ. Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր
ՍպորտԾաղկաձորում ավարտվեց «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Գլխավոր A խմբում (69 մասնակից) 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթեց ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին:
Հինգ շախմատիստ վաստակեց 6.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ խորվաթ Մարին Բոսիոսիչը, բրոնզը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:
B խմբում 9 հնարավորից վաստակելով 7.5-ական միավոր, մրցանակային եռյակը կազմեցին հայաստանցի շախմատիստներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը և Գոռ Սեյրանյանը: