Ռուսական ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին Դեր Զորում
ՄիջազգայինՌուսական հեռահար ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ սիրիական Դեր Զորում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«2017-ի դեկտեմբերի 1-ին Ту-22М3 վեց հեռահար ռմբակոծիչ խմբակային ավիահարված են հասցրել ԻՊ-ի դիրքերին Դեր Զոր նահանգում», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Օդ բարձրանալով Ռուսաստանի տարածքից՝ ինքնաթիռները խոցել են ահաբեկիչների հենակետերն ու տեխնիկան: «Բոլոր նախատեսված թիրախները խոցվել են, ինչը հաստատվել է հատուկ տեխնիկական միջոցներով իրականացվող օբյեկտիվ վերահսկման օգնությմամբ», -ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Ռուսական օդուժի ռմբակոծիչների ավիացիոն պաշտպանությունը Սիրիայի օդային տարածքում ապահովել են «Խմեյմիմ» ավիաբազայում տեղակայված Су-30СМ կործանիչները: