Հնդկաստանը 6 ատոմային սուզանավի ստեղծման գաղտնի նախագիծ է սկսել
ՄիջազգայինՀնդկաստանն անցել է 6 ատոմային սուզանավի ստեղծման նախագծի իրականացմանը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի մեկին հայտարարել է երկրի ռազմածովային ուժերի ղեկավար, ծովակալ Սունիլ Լանբան:
«Մենք սկսել ենք վեց ատոմային սուզանավի ստեղծման գործընթաց: Ավելին ոչինչ չեմ ասի, քանի որ դա գաղտնի նախագիծ է», - ասել է Լանբան Նյու Դելիում կայացած ամենամյա մամլո ասուլիսում:
Այսպիսով ծովակալը մեկնաբանել է երկրի ռազմածովային ուժերի՝ ծովային տարածքում երկրի առաջ ծառացած սպառնալիքների դիմակայությանը մասնակցության հեռանկարները:
«Մենք բոլորս քաջատեղյակ ենք մեր ծովային տարածքում անվտանգության հետ կապված իրավիճակին: Ինչպես ավանդաբար առկա, այնպես էլ սպառնալիքի արտառոց դեպքերի ի հայտ գալը պատշաճ ուշադրություն է պահանջում», - հավելել է հնդիկ պաշտոնյան: