ՌՖՊԼ. ԲԿՄԱ-ն ջախջախեց «Տոսնոյին», «Սպարտակը» ուժեղ գտնվեց Տուլայի «Արսենալից»
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում ԲԿՄԱ-ն «ՎԷԲ Արենայում» ընդունեց «Տոսնոյին» և ջախջախեց 6:0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Վիտինյոն, մեկական անգամ աչքի ընկան Վիկտոր Վասինը, Բիբրաս Նատխոն, Ալեքսանդր Գոլովինը և Պոնտուս Վերնբլումը:
Զուգահեռաբար ընթացող «Արսենալ»-«Սպարտակ» խաղում ուժեղ գտնվեցին հյուրերը: Մոսկովյան ակումբը մեկ գնդակ ուղարկեց Տուլայի թիմի դարպասը: Միակ գոլը 90-րդ րոպեին խփեց Դենիս Գլուշակովը:
Այս խաղերից հետո ԲԿՄԱ-ն 35 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: «Սպարտակը» 34 միավորով 3-րդ տեղում է: