Թրամփի նախկին խորհրդականը խոստովանել է իր մեղքը «ռուսական գործով»
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինն ուրբաթ հայտարարել է, որ ստանձնում է ողջ պատասխանատվությունը «ռուսական գործով»:
«Իմ մեղքի խոստովանությունը և հատուկ դատախազի հետ համագործակցելու իմ համաձայնությունը համապատասխանում է որոշմանը, որը ես ընդունել եմ իմ երկրի և ընտանիքի շահերից ելնելով: Ես ընդունում եմ ողջ պատասխանատվությունն իմ արարքների համար», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Ֆլինի հայտարարության մեջ:
Նա խոստովանել է նաև գործողությունների անօրինականությունը, որոնց մասին այսօր խոսել է դատարանի նիստում:
Հիշեցնենք որ Ֆլինը խորհրդականի պաշտոնից հեռացել է փետրվարին՝ իր հասցեին ուղղված մեղադրանքների ֆոնին: Նրան մեղադրում էին այն հարցում, որ ամբողջությամբ չի բացահայտել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր զրույցների բովանդակությունը: ԶԼՄ-ները պնդում էին, որ Ֆլինը Կիսլյակի հետ քննարկել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցը: Իսկ Ֆլինը դա հերքում էր:
Ուրբաթ Թրամփի նախկին խորհրդականին մեղադրանք է առաջադրվել Հետաքննությունների դաշնային բյուրոյին կեղծ ցուցմունքներ տալու մեջ՝ կապված ռուս պաշտոնյաների հետ իր հանդիպումների հետ: Ֆլինն իր մեղքը խոստովանել է: