Պոգբա. Բեքհեմը մի ամբողջ դարաշրջանի մարմնավորում էր, իսկական լեգենդ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դրվատանքով է խոսել մանչեսթերյան ակումբի եւ Անգլիայի հավաքականի լեգենդար ավագ Դեւիդ Բեքհեմի մասին:
«Բեքհեմը մի ամբողջ դարաշրջանի մարմնավորում էր, իսկական լեգենդ: «Մանչեսթեր Յունայթեդի» մասին մտածելիս, առաջին հերթին հիշում ես Բեքհեմին: Նա ամեն պահի կարող էր հասնել խաղադաշտի այն կետը, որն անհրաժեշտ էր: Դեւիդը մանչեսթերյան ակումբի պատմության լավագույն 7 համարն է»,- Պոգայի խոսքը մեջբերում է Metro-ն:
Հիշեցնենք, որ վնասվածքից եւ 12 խաղ բաց թողնելուց հետո Պոլ Պոգբան խաղադաշտ էր վերադարձել նոյեմբերի 18-ին տեղի ունեցած «Նյուքասլի» դեմ խաղում: