Թրամփը հերքել է Թիլերսոնի առաջիկա հրաժարականի մասին լուրերը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջիկա հրաժարականի մասին լուրերը:
«Լրատվամիջոցները չարաշահում են Թիլերսոնին ազատելու թեման, կեղծ լուրեր: Նա չի հեռանում, թեեւ մենք տարբեր կարծիքներ ունենք որոշակի թեմաների վերաբերյալ (ես դրանք եզրափակիչ կրակոցներ եմ անվանում) մենք միասին աշխատում ենք եւ Ամերիկային նորից շատ են հարգում», - Twitter-ում գրել է նա:
Նախօրեին New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին, գրել էր, որ Սպիտակ տունը մշակել է ծրագիր, որով ԿՀՎ նախագահ Մայքլ Պոմպեոն պետք է փոխարինի Թիլերսոնին:
Թիլերսոնը ծիծաղելի է անվանել լուրերն այդ մասին: