Թրամփը բանակցել է Լիբիայի վարչապետի հետ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Լիբիայի վարչապետ Ֆայեզ Աս –Սարաջը հանդիպել են Սպիտակ տանն ու քննարկել երկկողմանի հարաբերություններն ու գործընկերության զարգացման հնարավորությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Թրամփը շեշտել է ազգային հաշտեցման կառավարությանն ԱՄՆ անփոփոխ աջակցությունն ու ՄԱԿ ջանքերը՝ Լիբիայում քաղաքական հաշտեցում ապահովելու ուղղությամբ։ Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ահաբեկչության դեմ պայքարում նրա համագործակցության համար ու շեշտել ԱՄՆ անփոփող հանձնառությունը ԻՊ-ն նկատմամբ հաղթանակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Նախագահն ու վարչապետը պայմանավորվել են համատեղ աշխատել՝ Լիբիայում կայություն ու միասնականություն ամրապնդելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։