Թուրքիայում տղամարդկանց արգելել են մազերը սև ներկել
ՄիջազգայինԹուրքիայի կրոնական հարցերով վարչությունը՝ «Դիյանեթը», ֆեթվա (կրոնական հրամանագիր) է արձակել տղամարդկանց կողմից մազերի համար սև գույնի ներկ օգտագործելու անթույլատրելիության մասին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հրամանագրի համաձայն՝ վարսերի, մորուքի և բեղերի ներկումը թույլատրելի է, եթե նպատակ չի հետապնդում մարդկանց խաբելու:
«Սակայն տղամարդկանց կողմից վարսերը սև գույնի ներկելը չի թույլատրվում իսլամական կանոններով: Դա անընդուելի է համարվում», - ասվում է վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Բացի այդ, արգելք է սահմանվում նաև երաժշտության վրա, որը «ծառայում է մեղքի տարածմանը», ինչպես նաև ալկոհոլի վաճառակետերի: Բացառություն արվում է միայն այն դեպքերում, եթե «ապրուստ վաստակելու այլ հնարավորություն չկա»:
Նշվում է, որ Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունն ավելի վաղ անթույլատրելի էր հայտարարել բիթքոին թվային արժույթով գործարքներ կատարելը: