Պենտագոնի ղեկավարը սկսում է շրջագայություն Մերձավոր արեւելքի, Աֆրիկայի ու Հարավային Ասիայի երկրներով
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը աշխատանքային այցելությամբ ուղեւորվելու է Մերձավոր արեւելքի, Աֆրիկայի ու Հարավային Ասիայի երկրներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի կայքը։
Մեթիսը այցելելու է Եգիպտոս դեկտեմբերի 2-ին, որտեղ հանդիպելու է նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի ու պաշտպանության նախարար Սիդկի Սուբհիի հետ։ Դեկտեմբերի 3-ին Պենտագոնի ղեկավարը կմեկնի Հորդանան՝ մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարի հարցերով նիստին, որը թագավոր Աբդալլա 2-րնդ է գումարելու։
Պակիստան նախարարը կժամանի դեկտեմբերի 4-ին ու կբանակցի վարչապետ Շահիդ Հական Աբբասի ու երկրի զինվորական ղեկավարության հետ։ Մեթիսի աշխատանքային ուղեւորությունը կավարտվի դեկտեմբերի 5-ին Քուվեյթում, որտեղ նրա հետ կհանդիպի էմիր Սաբախ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը ու այլ բարձրաստիճան անձիք։