«Ծաղկաձոր օփեն»-ի հաղթող դարձավ Վիտալի Բերնադսկին
ՍպորտԾաղկաձորում ավարտվեց օրեր շարունակեց հետաքրքրություն առաջատացրած քաղաքի համանուն բաց միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթող դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Բերնադսկին, ով մի քանի տուր շարունակ առաջատարն էր: Նա 9 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6,5-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Մարին Բոսիոչիչը և Տիգրան Պետրոսյանը:
Մրցաշարերում հաղթողի կոչման համար պայքարում էին 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր, 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 12 000 ԱՄՆ դոլար: