Դոմինիկյան Հանրապետության նախագահը նշել է Վենեսուելայում բանակցություններում ձեռք բերված առաջընթացը
ՄիջազգայինԴոմինիկյան հանրապեության նախագահ Դանիլո Մեդինան հայտնել է, որ Վենեսուելայի իշխանությունների ու ընդդիմության բանակցությունների ընթացքում քննարկվող օրակարգի կետերի մեծ մասի շուրջ առաջընթաց է գրանցվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք աշխատում ենք վեց կետից բաղկացած օրակարգով՝ քննարկում ենք ընդհանուր թեմաներ, առաջ ենք շարժվել չորս կետերի շուրջ, մնացել են եւս երկուսը, ու մենք հույս ունենք, որ մինչեւ օրվա վերջ արդյունք կստանանք»,- ասել է Մեդինան բանակցային առաջին օրվա ավարտից հետո։
Բանակցությունները մեկնարկել են դեկտեմբերի 1-ին Սանտո Դոմինգոյում։ Դրանք ընթանում են Դոմինիկյան հանրապետության իշխանությունների, Իսպանիայի կառավարության նախկին ղեկավար Խոսե Լուիս Սապատերոյի, Չիլիի, Պարագվայի, Մեքսիկայի, Նիկարագուայի, Բոլիբիայի ԱԳ նախարարների աջակցությամբ։
Բանակցություններում Վենեսուելայի կառավարական պատվիրակության ղեկավար Խորխե Ռոդրիգեսը մինչ այդ հայտնել էր, որ երկխոսության ընթացքում պահանջելու է ապահովել ԱՄՆ-ի կողմից Կարակասի վրա տնտեսական ճնշման դադարեցում։