Մոսկվան եւ Վաշինգթոնը միասնական են ահաբեկչության դեմ պայքարի հարցում. դեսպան
ՄիջազգայինՄոսկվան եւ Վաշինգթոնը «100 տոկոսով» միասնական են ահաբեկչության դեմ պայքարի հարցում, հայտնել է ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Դուք տեղյակ եք ահաբեկչության մասին, որը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգի մետրոյում։ Կատարվածը նախկինի պես մարդկանց հիշողության մեջ է։ Ռուսաստանն ու ԱՄՆ–ն 100 տոկոսով միասին են ահաբեկչության դեմ պայքարում»,– ասել է Հանթսմանը։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունը հնչել էր 2017-ի ապրիլի 3-ին։ Ահաբեկչությունից զոհվել է 16 մարդ։