Լենդրուշը հետախուզվում էր գողության եւ խարդախության մեղադրանքով
ՀասարակությունՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, Երեւանի Քանաքեռի 12-րդ փողոցի թիվ 21/1 տան մոտից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ն:
Նա նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի եւ 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասերի մեղադրանքներով: