Ղազախստանում երեխան խեղդվել է լվացքի մեքենայի մեջ
ՀասարակությունՂազախստանի Ալմաթիի շրջանում 2.5 տարեկան աղջիկը մահացել է՝ լվացքի մեքենայի մեջ խեղդվելով։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին։ Երեխան որոշ ժամանակ մնացել էր առանց մեծահասակների հսկողության, բարձրացել աթոռի վրա եւ ընկել ջրով լցված կիսաավտոմատ լվացքի մեքենայի մեջ։ Երեխան չէր կարողացել ինքնուրույն դուրս գալ։
Ոստիկանները կատարվածը դիտարկում են որպես դժբախտ պատահար։