ԱՄՆ սենատն ընդունել է հարկային բարեփոխումների օրինագիծը
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսի սենատը շաբաթ օրն ընդունել է հարկային բարեփոխումների օրինագիծը, հայտնում է Business Insider–ը։
Պարբերականի տեղեկություններով՝ բարեփոխումներն ընդունելու օգտին է քվեարկել 51 սենատոր, 49–ը դեմ են եղել։ Սենատոր Բոբ Քորքերը միակ հանրապետականն է եղել, որը դեմ է եղել օրինագծին։
Քվեարկությունն ընթացել է հարկային բարեփոխումների վերջնական տարբերակը ներկայացնելուց մի քանի ժամ անց։
Ավելի վաղ սենատի պրոֆիլային բյուջետային հանձնաժողովը հավանություն էր տվել հանրապետականների ներկայացրած հարկային բարեփոխումների նախագծին։