Ռամզան Քադիրովը Չեչնիայում հանդիպել է Մայք Թայսոնին
ՄիջազգայինՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հանդիպել է հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նախօրեին տեղի ունեցավ նոր եւ ուրախալի հանդիպում… չնայած Մայք Թայսոնը հեռացել է մեծ բռնցքամարտից, նա ամբողջ աշխարհում հռչակ եւ հարգանք է վայելում։ Մենք վստահություն ենք հայտնել, որ մեր ընկերությունը նոր շունչ եւ շարունակություն կստանա»,– գրել է Քադիրովը Instagram–ում։
Նա նաեւ նշել է, որ միշտ հիացել է լեգենդար բռնցքամարտիկով, ում հետ ծանոթացել էր 2005—ի սեպտեմբերին, երբ Թայսոնը ժամանել էր Չեչնիա։
Քադիրովը նաեւ նշել է, որ այն բանից հետո, ինչ Թայսոնն իսլամ է ընդունել, նրան մշտապես սադրում են։ «Սակայն ոչ ոքի չի հաջողվել կոտրել Մայք Թայսոնի կամքն ու ոգին»,– նշել է Քադիրովը։
Թայսոնը գերծանր քաշային կարգում բռնցքամարտի նախկին բացարձակ չեմպիոն է։ Նա իր հաշվին գրանցել է 50 հաղթանակ եւ 6 պարտություն։