Թիլերսոնը աջակցություն կհայտնի Վրաստանի հետ համագործակցության ընդլայնմանը
ՄիջազգայինՎրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ժամանակ, որը մոտ օրերս կկայանա Բրյուսելում։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիան»-ն։
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ին Բրյուսելում։ Հանդիպման գլխավոր թեման ալյանսի «բաց դռների քաղաքականությունն է եւ ՆԱՏՕ–ի անդամակցությանը ձգտող երկրների հետ համագործակցությունը։
Ինչպես ասվում է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Ջանելիձեի հետ, որպեսզի Վաշինգթոնի աջակցությունը հայտնի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ընդլայնմանը:
Բրյուսելում Թիլերսոնը կհանդիպի նաեւ ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: