Ուկրաինայում ուժի մեջ է մտել Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25-ին եւ հունվարի 7-ին նշելու մասին օրենքը
ՄիջազգայինՈւկրաինայում դեկտեմբերի 25-ը այսուհետ ոչ աշխատանքային օր կլինի, որը կփոխհատուցվի մայիսի 2-ն աշխատանքային դարձնելով, հայտնում է Gordonua.com կայքը։
Խորհրդարանը հավանություն է տվել նաեւ խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյի առաջարկած փոփոխությանը, որի համաձայն՝ մայիսի 1-ն այսուհետեւ կոչվելու է ոչ թե «Աշխատավորների օր», այլ «Աշխատանքի օր»։
Ուկրաինայում դեկտեմբերի 25-ին Սուրբ ծնունդ նշող կաթոլիկների թիվը կազմում է մոտ 5 մլն։ Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու գաղափարն առաջարկել էին Պյոտր Պորոշենկոյի դաշինքի, «Ազգային ճակատի» եւ Արմատական կուսակցության պատգամավորները։
Ուղղափառ ուկրաինացիները Սուրբ ծնունդը կշարունակեն նշել հունվարի 7-ին։