Հավայան կղզիներում փորձարկել են միջուկային հարվածի մասին ծանուցող տագնապի ազդանշանը
ՄիջազգայինՀավայան կղզիներում Սառը պատերազմից հետո առաջին անգամ փորձարկել են միջուկային հարվածի մասին ծանուցող տագնապի ազդանշանը, հայտնում է Star Advertiser թերթը։
Տեղական իշխանությունները նման որոշում են կայացրել Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին։
Սկզբում փորձարկել եմ բնության տարերքի մասին նախազգուշացնող ազդանշաններ, իսկ հետո միացել է մեկ րոպե տեւողությամբ տագնապի ազդանշան, որը իրազեկում է միջուկային հարձակման մասին։ Համակարգի ստուգումները կիրականացվեն ամեն ամսվա առաջին աշխատանքային օրը։