Վաճառքի է հանվել աշխարհում առաջին սպորտային հիջաբը
ՀասարակությունNike ընկերությունը վաճառքի է հանել Pro Hijab առաջին սպորտային հիջաբը, հայտնում է HypeBae-ն:
Հիջաբը ներկայացված է երկու չափով և երեք գույնով՝ սև, մոխրագույն և օբսիդիանի գույն: Հագուստը պատրաստված է «շնչող» էլաստիկ նյութից:
Սպորտային հիջաբի գովազդային արշավում հանդես է եկել բռնցքամարտիկ Զեինա Նասարը, գեղասահորդուհի Էգրաթի Զահրա Լարին և ծանրամարտիկ Ամնա ալ-Հադադը:
Սպորտային հիջաբի առաջին մոդելը Nike-ը ներկայացրել է մարտին: