Բրազիլական «Գրեմիոն» կբողոքի ՖԻՖԱ-ին «Բարսելոնայից»
ՍպորտԲրազիլական «Գրեմիոն» պատրաստվում է ՖԻՖԱ-ին բողոք ներկայացնել «Բարսելոնայից»: Բրազիլական ակումբին դուր չի եկել այն, որ կատալոնացիները փորձում են առանց իրենց թույլտվության Կատալոնիա հրավիրել թիմի ֆուտբոլիստ Արտուրին:
Ուրբաթ «կապտանռնագույնների» ներկայացուցիչը հանդիպել է 21-ամյա խաղացողի հետ, ում պայմանագիրը ավարտվում է 2021 թվականին: Կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո:
Հանդիպումից հետո Արտուրը լուսանկարվել է «Բարսելոնայի» մարզաշապիկով: Լուսանկարը հայտնել է բրազիլական պարբերականներից մեկում:
Այս փաստը դուր չի եկել «Գրեմիոյին» և մոտ ժամանակներս նրանք կվաճառեն ֆուտբոլիստին: Այս պահին բրազիլացիները չեն ցանկանում բանակցություններ սկսել կատալոնական ակումբի հետ: