Տեսանյութ․ Պատուհանից մտնելով բնակարան՝ գողացել է գումար, պլանշետ, արծաթյա եւ ոսկյա զարդեր
TVՈստիկանությունը բացահայտել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում հոկտեմբերի 3-ին կատարված բնակարանային գողությունը եւ հայտնաբերել կասկածյալին:
Վերջինս բնակարան էր մտել խոհանոցի պատուհանով, փորձել էր դռնով դուրս գալ, սակայն չէր կարողացել եւ պատուհանով էլ դուրս էր եկել` իր հետ տանելով գումար, պլանշետ, արծաթյա եւ ոսկյա զարդեր` մոտ 1 միլիոն դրամի վնաս հասցնելով բնակարանատիրոջը:
Ոստիկանները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, Ռուսաստանի քաղաքացի Վարդան Թարլամազյանին:
Մանրամասները՝ տեսանյությում