ՀՀ ԱԳՆ-ն կրկին հերքում է՝ թուրքերի կողմից Ազնավուրին վերագրվող մրցանակն իրականում հուշանվեր է եղել
ԲլոգՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում կրկին գրառում է կատարել Շարլ Ազնավուրի՝ իբրև տված հարցազրույցի և ստացած մրցանակի վերաբերյալ.
«Ընդունելով, որ հարցազրույց չի եղել, Օզերմանը՝ որպես Ազնավուրի մայրիկի հարազատ քաղաքի խորհրդանիշ տրված հուշանվերը, մատուցում է որպես մրցանակ»:
Ավելի վաղ Տիգրան Բալայանը ևս մեկ գրառում էր արել. «Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:
Հիշեցնենք, որ թուրքական Posta պարբերականը գրել էր, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Շառլ Ազնավուրին է հանձնել Թուրքիայի իզմիթցիների կողմից իրեն հասցեագրված «Ոսկե սոսի» մրցանակը։
Թերթը գրել էր նաև, որ Ազնավուրի հետ իբրև կայացած հարցազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ եթե Իզմիթում ծնված իր մայրը տեսներ այս մրցանակը, երջանիկ կլիներ: