Երեւանում առնետները վերելակի խափանման պատճառ են դարձել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանի Վիլնյուսի 93 հասցեի շենքի վերելակի հորանի առնետները պատուհաս են դարձել բնակիչների գլխին: NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչները բողոքեցին, որ վախով են օգտվում վերելակից:
«Վերելակի հորանի առնետներն այնքան շատ են, որ դեպքեր են եղել բնակիչը ուշ ժամի տուն է վերադարձել ու մնացել է վերելակի մեջ, քանի որ առնետները վերելակի ճոպանների արանքում են մնացել»,-դժգոհեց շենքի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով` բնակիչներն ամեն ամիս վերելակի սպասարկման գումար են հավաքում, որով ժամանակ առ ժամանակ վերանորոգում են վերելակի շարժիչը, սակայն առնետների խնդիրը չի լուծվում:
Նշենք, որ շենքը շահագործման է հանձնվել 1988 թվականից, եւ 29 տարի է, ինչ շենքում այդ նույն վերելակն է աշխատում: