Արմավիրի մարզում ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունԴեկտեմբերի 3-ին, ժամը 8.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա Նաիրա Մ.-ն, 45-ամյա Մայրանուշ Թ.-ն, 24-ամյա Արամայիս Ռ.-ն, 10-ամյա Մերի Ռ.-ն եւ 12-ամյա Էրիկ Ռ.-ն, որոնք հայտնել են, որ իրենց տունը գազ է լցվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են դեկտեմբերի 2-ի ժամը 23.00-ից դեկտեմբերի 3-ի ժամը 6.30-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի գազօջախից արտանետված շմոլ գազի հետեւանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: