Բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կիելցե քաղաքում անցկացվող Լեշեկ Դրագոշի անվան միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ` Անուշ Գրիգորյանը, ով դարձել է արծաթե մեդալակիր, Արամ Ավագյանը` բրոնզե մեդալակիր և ոսկե մեդալակիրներ են դարձել Նարեկ Մանասյանը, Գոռ Երիցյանը և Կորյուն Սողոմոնյանը:
Մրցաշարն անցկացվում էր Լեհաստանում: Պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: