Ժոզե Մոուրինյու. Իբրահիմովիչը բաց կթողնի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարող մասնակցել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը:
Այդ մասին հաղորդել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
«Զլատանը ոչ մի վնասվածք չունի: Պարզապես նրան հանգիստ է պետք: Նա քրտնաջան աշխատում է, սակայն ծունկը դեռ վերջնականապես չի առողջացել»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 23:45-ին և կցուցադրվի «Արմենիա TV»-ի ուղիղ եթերում: