Ընտրվել է Եվրախմբի նոր նախագահը
ՄիջազգայինԵվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի (Եվրախմբի) նոր նախագահ է դարձել 50-ամյա պորտուգալացի Մարիու Սենտենուն: Այս մասին ասվում է Եվրոպական Միության խորհրդի Twitter-ում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սենտենուն կստանձնի իր պաշտոնը 2018 թվականի հունվարի 13-ին:
Նշվում է, որ քվեարկության երկրորդ փուլում պորտուգալացին առաջ է անցել Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար Պիեր Գրամենյայից: