ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվն աճել է. ԱՎԾ
ՀասարակությունԳրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում շարունակում է աճել: 2017թ. հունվար- հոկտեմբերին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է՝ 16 062, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 601-ով ավելին է: 2016թ. հունվար- հոկտեմբեր գրանցվել է թվով 15 461 հանցագործության դեպք: Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ 2017թ. հունվար-հոկտեմբերի հրապարակումից:
2017թ. հունվար- հոկտեմբերին գրանցված հանցագործություններից 8 752 -ը ոչ մեծ ծանրության է, միջին ծանրությանը՝ 5 063, ծանր՝ 2 092, որը 131-ով ավելին է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունները 155 է, որը 7-ով նախորդ տարվա համեմատ պակաս է:
Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 4 064, այդ թվում սպանություն՝ 41, 23 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 910:
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 81 -ն են, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 20, նախորդ տարվա 21 -ի փոխարեն:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 2 776 -ը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 6 206: