ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հյուսիսային Կորեա կմեկնի
ՄիջազգայինՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը եռօրյա այցով երեքշաբթի կժամանի Հյուսիսային Կորեա:
Ուղեւորության ընթացքում նա հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ «կողմերի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» հարցերը քննարկելու համար: Ջեֆրի Ֆելթմանը հանդիպումներ կունենա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ եւ կայցելի այդ երկրում ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակներ: Գտնվելով տարածաշրջանում՝ գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի նաեւ Չինաստան: