Շիրակում անասնագոմի փլուզման հետևանքով 9 խոշոր եղջերավոր անասուն և 25 հավ է սատկել
ՀասարակությունՇիրակի մարզի Շիրակ գյուղում գտնվող անասնագոմերից մեկում դեկտեմբերի 4-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհվել է Շիրակ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը:
Անասնագոմի տանիքից այրվել է 20 քմ հատված, փլուզվել 30 քմ, սատկել 9 խոշոր եղջերավոր անասուն և 25 հավ: