«Խանումա» բեմադրությունը հաղթող է ճանաչվել միջազգային թատերական փառատոնի 3 անվանակարգում
Մշակույթ«Բարեկամության կամուրջ» միջազգային թատերական փառատոնում, որն անցկացվում է ՌԴ Յոշկար Օլա քաղաքում, Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի՝ Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացումը (բեմադրությունը՝ Ալեքսանդր Գրիգորյանի) լավագույնն է ճանաչվել 3 անվանակարգում:
Ինչպես տեղեկացրին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկականթատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացումը հաղթել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Հանդիսատեսի համակրանք» և «Թատրոնի ավանդույթների պահպանման համար» անվանակարգերում:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ վաստակավոր արտիստՖրեդերիկ Դավթյանը (Հակոբ):