Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Քրիստինա Հոլուժ-Ռաձիկովսկայի հուշամրցաշարին
ՍպորտՀայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Քրիստինա Հոլուժ-Ռաձիկովսկայի հուշամրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչյանը 7 հնարավորից հավաքել է 3,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Լելա Ջավախաշվիլին:
Քրիստինա Հոլուժ-Ռաձիկովսկայի հուշամրցաշարին մասնակցում է 10 շախմատիստուհի՝ Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախաշվիլին, Իոլանտա Զավադսկան, Յոհաննա Մայդանը, Իրինա Բուլմագան, Կլաուդիա Կուլոնը, Եկատերինա Աթալիկը, Մոնիկա Սոչկոն, Յուլիա Շվայգերը և Կարինա Շեպկովսկան: Այն կեզրափակվի դեկտեմբերի 6-ին: