Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. Թրամփ Իրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս

Անցած 50 տարիներս առաջին հերթին մեծ փորձ են. Լևոն Ջուլֆալակյան

Թե կխոսես ամբոխի հետ, միշտ մաքուր կլինես, արքաների հետ քայլելով՝ միշտ կմնաս պարզ ու բաց, բարեկամ կամ թշնամի' չեն վնասի երբեք քեզ: Կիպլինգի այս խոսքերը այսօր էլ արդիական են, միաժամանակ դրանք խոսում են մարդու տեսակի մասին, ամբոխի մեջ ապրող մարդու տեսակի: Մեր կողքին քայլում է նաև Լևոն Ջուլֆալակյանը, ով աչքի է ընկնում իր համեստությամբ, պարզությամբ և սկզբունքներով' ապրելու իր բանաձևով: Օլիմպիական ոսկի նվաճած Ջուլֆալակյան ավագն «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփեց աշխարհի անցած առաջնությունը, անդրադարձավ գալիք տարվա անելիքներին և խոսեց ապրելու իր բանաձևի մասին:

- Պարոն Ջուլֆալակյան, աշխարհի առաջնությունն արդեն անցյալ է, հիմա, երբ մի պահ հետ եք նայում, ի՞նչ եք զգում, ի՞նչ կասեք այս հաղթանակների մասին:

- Մեր հավաքականը երկար տարիներ շատ մոտ էր ոսկե մեդալներին: Սակայն ամեն անգամ ինչ-որ մի տեղ, սայթաքում, վրիպում էինք: Կարծես հաջողությունը մի քիչ երես էր թեքել մեզանից: Բայց, հուրախություն մեզ, աշխարհի այս առաջնությանը մեր մարզիկները կարողացան անել այն, ինչին ընդունակ են: Եվ գրավելով առաջին հորիզոնականը' իրենց այդ հերոսական քայլով կարողացան ուրախացնել Հայաստանին և մեր ժողովրդին: Մեր հավաքականը նորից ապացուցեց իր բարձր կարգը: Իսկ ինձ համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ մասնակից բոլոր պետությունների շարքում միայն Հայաստանի հավաքականը կարողացավ երկու ոսկե մեդալ նվաճել:

-Աշխարհի առաջնությունում հավաքականի առաջատարները' Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանն արդարացրեցին մեր սպասելիքները, նույնը չենք կարող ասել Միհրան Հարությունյանի և Վարշամ Բորանյանի մասին: Ի՞նչն էր պատճառը:

- 71 կգ քաշային կարգում Վարշամը վնասվածք ստացավ, այլ պարագայում, համոզված եմ, անպայման կհավակներ ոսկե մեդալի: Կիսաեզրափակչում նա հանդիպեց թուրք ըմբիշի հետ, ում երկու ամիս առաջ հեշտությամբ հաղթել էր: Եթե այստեղ էլ նրան հաղթեր, ապա կմտներ եզրափակիչ, և այդ ժամանակ ամեն ինչ այլ կերպ կլիներ: Միհրանը մեծ ներուժ ունի, բայց դեռ միջազգային ասպարեզներում չի հասել այն բարձունքներին, ինչին հասել են Արթուրն ու Արսենը: Նրանք արդեն իրենց քաշային կարգերում ուրույն տեղեր ունեն:Եվ ցանկացած մրցաշարերում նրանցից մեդալներ ենք սպասում: Իսկ Միհրանը շատ քայլեր ունի անելու, դեռ պետք է ապացուցի, որ այդ քաշային կարգում առաջինն է: Նա դեռ ոչ հանրապետությունում է առաջինը, ոչ էլ' աշխարհի մակարդակով:

- Օլիմպիական քառամյակը մոտենում է ավարտին: Ինչպե՞ս եք նախապատրաստվում պահպանելու այս տարվա հաջողությունը: Ո՞րն է ամենակարևորը 2016 թվականի համար:

- Հաջորդ տարի մեր նպատակը կլինի հնարավորինս շատ վարկանիշներ ձեռք բերելը: Եվ առաջին վարկանիշները սկսում են խաղարկվել Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնությունում, սեպտեմբերին: Առաջնահերթություն կտրվի Օլիմպիական խաղերի վարկանիշին: Պարզ է նաև, որ յուրաքանչյուր մրցաշարի մենք մեկնելու ենք հաղթելու նպատակով: Իսկ ինձ համար կարևոր չէ' մեդալներն արդյոք ոսկե՞ կլինեն, արծաթե, թե բրոնզե: Բայց կրկնում եմ' մեր հիմնական նպատակը 6 քաշային կարգում վարկանիշ ունենալն է:

- Իսկ քանի՞ ուղեգրի հույս ունեք:

- Աշխարհի առաջնությունում ուղեգրեր նվաճելու հարցում պետք է իրատես լինենք: Ձգտելու ենք առավելագույնին: Թե ինչ կստացվի, միայն ժամանակը ցույց կտա, մարզիկների ինքնազգացողությունը և մարզավիճակը: Չեմ սիրում նախապես ինչ-ինչ բաներ ասել:

- Աշխատանքի վայրում' ըմբշամարտ, տանը' ըմբշամարտ...Ինչպե՞ս եք կարողանում հարմարվել, որ չհոգնեք:

-Տանը հիմնականում կտրվում ենք ըմբշամարտից: Շատ հազվագյուտ դեպքերում գոտեմարտերն ենք քննարկում կամ տեսանյութեր ենք նայում: Սակայն բաշխում ենք մեր հանգիստն ու մարզումները, որ մեկը մյուսին չխանգարի: Տանը, բնականաբար, խուսափում ենք ըմբշամարտի մասին խոսելուց: Լուրջ ծանրաբեռնվածություն կլինի, եթե տանն էլ խոսենք այդ մասին: Նույնիսկ կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ:

-Ձեր երկու տղան էլ շարունակում են ձեր սկսած ճանապարհը, ո՞ւմ մեջ եք ավելի շատ ձեզ տեսնում:

-Երկուսի էլ: Երկու որդիներս էլ շատ նման են ինձ թե բնավորության գծերով և թե ֆիզիկական պատրաստվածության առումով: Ընդհանուր բաներ շատ կան, և մնում է, որ ինչ-որ տեղ հաջողությունը երկուսին էլ ուղեկցի իրենց նվիրվածության և աշխատասիրության հետ մեկտեղ:

-Պարոն Ջուլֆալակյան, հայտնի լինելը իր դրական և բացասական կողմերն ունի: Փողոցում, վստահ եմ, մոտենում և խոսում են Ձեզ հետ, իսկ ինչպե՞ս եք տանում ազատության այդ բացակայությունը:

-Արդեն 30 տարի զգում եմ ազատության բացակայությունը: Միաժամանակ շատ հաճելի է և շատ դժվար: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտենա իր դերն ու տեղը իր երկրում: Ես ուրախ և հպարտ եմ այն սիրո համար, որը զգում եմ հայրենակիցներիս կողմից: Հնարավոր չէ խուսափել հասարակության ուշադրությունից' թաքնվելով: Ցանկացած պահ աշխատում եմ բացասական ոչ մի բան, սայթաքում չունենալ: Ինչ խոսք, ազատությունը սահմանափակում է մարդուն, բայց ոչինչ անել չես կարող, մնում է միայն հարմարվել:

-Սեուլի Օլիպիական խաղերից անցել է 26 տարի: Ի՞նչ են տվել է ձեզ այս 26 տարիները և ի՞նչ են տարել ձեզից:

-Դառնալով Օլիմպիական խաղերի չեմպիոն' ես հասկացա, որ որպես մարզիկ հասել եմ իմ կարիերայի գագաթնակետին, և իրականացել են իմ երազանքները: Որպես մարզիկ ես ինձ բավարարված էի զգում: Ես էությամբ եմ սպորտային եղել և մինչև օրս էլ կապված եմ սպորտին: Սպորտից չեմ հեռացել ոչ մի քայլ այն կողմ: Օլիմպիական ոսկուց հետո անցած 26 տարիներին, ինչպես նաև դրանից առաջ անցած տարիներին միշտ էլ ձգտել եմ ճիշտ ապրել: Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունես, պետք է լավ մարդ լինես: Ես գոհ եմ իմ ապրած ամեն օրից: Անցած տարիների ամեն օրն իր հետաքրքրությունն է ունեցել: Հարկա վոր է ճիշտ ապրել' օգտակար լինելով ազգիդ, հայրենիքիդ և հարազատներիդ: Ես չեմ ափսոսում անցած տարիների ոչ մի օրվա համար:

-Այս տարի լրացավ ձեր 50- ամյակը, 50-ը դա կյանքի մեծ փո՞րձ է, թե դեռ միայն սկիզբն է:

-Անցած 50 տարիներս առաջին հերթին մեծ փորձ են: Աստծո կամոք առողջություն լինի, դա է կարևոր: Անցած ամեն տարին իր նշանակությունն ունի: Իսկ ցանկացած տարի իսկապես մեծ նշանակություն ունի, դա' հաստատ: Տարիների հետ սկսում ես ամեն մի մանրուք ավելի պարզ տեսնել: Եվ սկսում ես մտածել' եթե նորից անցնեի նույն ուղին, արդյոք կանեի՞ նույն քայլերը: 20-ից հետո ամեն բան այլ կերպ ես տեսնում, 30-ից հետո' այլ, իսկ 40-ից հետո մեկ այլ տեսանկյունից: Բայց ինձ համար կարևորը տարիքը չէ, պետք է հոգով մնալ երիտասարդ:

Հարցազրույցը' Վարվառա Հայրապետյանի

Ինչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելուԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. ՊեսկովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. ՎենսԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԻշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»