ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման մաստեր-պլանը
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձոր քաղաքի զարգացման մաստեր- պլանը. այն մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից՝ առկա հայեցակարգի հիման վրա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մաստեր-պլանն ընդգրկում է քաղաքի գրավչությունն ու ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ վայրեր:
Զեկուցվել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատելու է քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանաչապատնման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման ուղղությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքները, ամբողջականացնել Վանաձորի մաստեր-պլանը՝ հստակ հաշվարկներով ու ներդրումային ծրագրերով, որոնք հնարավոր կլինի ներկայացնել ներդրողներին: