Էդեն Ազարը չի շտապում նոր պայմանագիր կնքել «Չելսի»-ի հետ և սպասում է «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությանը
ՍպորտԼոնդոնի «Չելսի»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը չի շտապում նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Times պարբերականը, «Չելսի»-ն բելգիացուն նոր պայմանագիր է առաջարկել, որով նա կդառնա ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նշվում է, որ նոր պայմանագրով Ազարն անգլիական ակումբում կվաստակի շաբաթական 300 հազար ֆունտ:
Ֆուտբոլիստը, սակայն, որոշել է բանակցությունները հետաձգել մինչև 2018թ. ամառ, քանի որ հույս ունի առաջարկ ստանալ Մադրիդի «Ռեալ»-ից: Բելգիացի կիսապաշտպանը մի քանի անգամ հայտարարել է, որ երազում է «Ռեալ»-ում խաղալու մասին, իսկ վերջին օրերին մամուլում հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է ամռանը ձեռք բերել նրա տրանսֆերը:
Էդեն Ազարի գործող պայմանագիրը «Չելսի»-ի հետ ավարտվում է 2020թ. ամռանը: