Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Հայաստանից և սփյուռքից 21 երիտասարդ նպաստելու է Հայաստանի հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին

Երիտասարդ փորձագետների «Yes Armenia» ծրագիրն արդեն մեկնարկել է, 21 մասնակից մեկ տարով աշխատանքի է անցնել Հայաստանի մի շարք պետական գերատեսչություններում:

Դեկտեմբերի 5-ին կայացավ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ողջունելով ընտրության բարդ գործընթացը հաղթահարած մասնակիցներին` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ նրանք կարդարացնեն կառավարության և գործընկեր կառույցների ակնկալիքները: «Շատ ոգևորիչ է, որ այս ծրագրի շրջանակներում ունենք ավելի քան 20 տաղանդաշատ երիտասարդ Հայաստանից և սփյուռքից, ովքեր անցել են բարդ ընտրական գործընթացով և ընտրվել ավելի քան 300 դիմորդներից: Վստահ եմ ու լիահույս, որ կարդարացնեք մեր ակնկալիքները, քանի որ ձեզանով նոր շունչ ու ոգի է ակնկալվում մեր կառավարման համակարգում: Հուսով ենք նաև, որ դուք կստանաք այն ամենը, ինչի համար որոշել եք մասնակցել այս ծրագրին»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ «Yes Armenia» ծրագիրը Հայաստանի կառավարության և Եվրամիության համագործակցության հերթական լավ օրինակն է:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ծրագրի հաջողության դեպքում իրենք կշարունակեն աջակցել նման նախաձեռնություններին: Նրա խոսքով`«Yes Armenia» ծրագրի հետ է կապված երեք հրաշալի երևույթ. առաջինը, որ այն վերաբերում է երիտասարդներին: «Հայաստանն ունի շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր այս երկրի հարստությունն են: Նրանք կբերեն նոր էներգիա, նոր ձգտում, իսկ փոփոխություններն ուղղված կլինեն հենց նրանց ապագային»,-ասաց Սվիտալսկին:

Երկրորդն, ըստ դեսպան Սվիտալսկու, կամուրջների կառուցումն է Հայաստանի ու սփյուռքի միջև, քանի որ մասնակիցների գրեթե կեսը սփյուռքից են, ովքեր Հայաստան կբերեն իրենց փորձն ու հմտությունները: «Երրորդ կարևոր բանն էլ բարեփոխումների գործում ներգրավված լինելն է: 12 ամիսը շատ կարճ ժամանակահատված է, մի՛ վատնեք ձեր ժամանակն ու հասեք հաջողության: Եթե դուք հասնեք հաջողության, մենք կաջակցենք նման նախաձեռնությունների իրագործմանը»,- հավելեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

«Yes Armenia» ծրագրի համակարգող Համազասպ Դանիելյանը հայտնեց, որ ծրագրի նպատակը հանրային կառավարման ոլորտում երիտասարդ մասնագետների ներգրավումն է, այդ թվում` սփյուռքի հայկական ներուժի օգտագործումն ու դեպի Հայաստան նրանց վերադարձի ապահովումը: «Ծրագրի կարևոր նախապայմաններից է այն, որ այս երիտասարդներն ընտրվել են կոնկրետ նախագծեր իրականացնելու նպատակով: Այդ նախագծերից յուրաքանչյուրի համակարգողը լինելու է բարձրաստիճան որևէ պաշտոնյա, ում համակարգման ներքո իրականացվելու է ծրագիրը»,- ասաց Համազասպ Դանիելյանը: Ծրագրերն առաջադրվել են կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից` համաձայն գործադիրի առաջնահերթությունների, մասնակիցների ընտրությունն էլ կատարվել է ըստ այդ ծրագրերի կարիքների: «Դրանք ամենատարբեր ոլորտներին են առնչվում`գյուղատնտեսություն, կրթություն, քաղծառայության ոլորտ, էներգետիկա, առողջապահություն, բնապահպանություն»,-ասաց ծրագրի համակարգողը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ փորձագետների առաջին աշխատանքային օրը եղել է դեկտեմբերի 1-ին, ծանոթացել են իրենց պարտականություններին, աշխատանքային միջավայրին, գործընկերներին:  Ըստ Համազասպ Դանիելյանի`այս ծրագիրը պիլոտային է, հաջողություն արձանագրելու դեպքում չի բացառվում, որ այն ունենա շարունակություն:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»