Նախարար Կարայանը օտարերկրյա ընկերության հետ քննարկել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները
ՏնտեսությունՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 5-ին ընդունել է M&C SAATCHI մարքեթինգային ընկերության տնօրեն Անիլ Դեդիին։ Վերջինս Հայաստան է ժամանել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմանդրամի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում Անիլ Դեդիի հետ քննարկել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները, ծագող խնդիրները, դրանց լուծման եղանակները և ընդհանուր սկզբունքները։
Անիլ Դեդին կիսվել է այս ոլորտում իր ղեկավարած կազմակերպության ունեցած հարուստ փորձով։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Հայաստանի զբոսաշրջության պատասխանատու մարմինների հետ։