Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում
ՄիջազգայինՈւկրաինայի գլխավոր դատախազությունը ոստիկանությանն է փոխանցել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաահակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը: Ինչպես փոխանցում է news.mail.ru-ն, այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
«Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստել և Ազգային ոստիկանության ղեկավարին է հանձնել Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը», - հայտարարել է Լիսենկոն երկրի Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա պարզաբանել է, որ նման որոշումը կայացվել է այն պատճառով, որ Սաակաշվիլին «ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին փախել է կալանքից»: