Հոնդուրասում ձերբակալել են 600 մլն դոլար գողացած ամերիկացի իրավաբանին
ՄիջազգայինՀոնդուրասի իշխանությունները ձերբակալել են Ամերիկայից փախուստի դիմած հանցագործների ցանկում հայտնված ամերիկացի իրավաբանին, հայտնում է Americaru-ն:
Էրիկ Կոննը վեց ամիս առաջ փախել էր ԱՄՆ-ից՝ իրեն մեղավոր ճանաչելով 600 միլիոն դոլար գողանալու մեջ, որը նա ստացել էր հաշմանդամության նպաստների խարդախության միջոցով:
Կոննը ձերբակալվել է Հոնդուրասի ոստիկանության կողմից, երբ դուրս է եկել ռեստորանից: Ակնկալվում է, որ նրան կարտահանձնեն Միացյալ Նահանգներին: