Պարզվել է՝ ամանորյա տոնածառները վտանգավոր են
TVԳիտնականները նշել են, թե ինչու են ամանորյա տոների զարդ համարվող տոնածառները վտանգավոր:
Նշվում է, որ բնական տոնածառները տանը տեղադրելը կարող է մարդկանց մոտ առաջացնել ալերգիա և ասթմա: Միևնույն ժամանակ կարող է լինել նաև հազ, աչքերի արցունքոտվածություն, կրծքավանդակի ցավ ու քթի քոր: Բացի այդ, նշվում է, որ ամեն տարի հազարավոր մարդիկ են հայտնվում հիվանդանոցում՝ եղևնում սուր տերևների պատճառով:
Մասնագետները նշում են նաև, որ առողջության համար որոշակի վտանգ է ներկայացնում նաև արհեստական տոնածառը: Ալերգիկ մարդկանց մոտ կարող է ռեակցիա առաջանալ տոնածառի փոշուց, այդ իսկ պատճառով էլ պետք է մանրակրկիտ հոգ տանել տոնածառների մասին: