ՉԼ-ից դուրս մնալու պատճառով Աթլետիկոն տրանսֆերի կհանի մի քանի ֆուտբոլիստների
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոն» ստիպված կլինի վաճառել մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի լրացնի Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով առաջացած բացը:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, իսպանական ակումբը 30 միլիոն եվրո քիչ կստանա: Դրա պատճառով մադրիդցիները կփորձեն հունվարին վաճառել մի քանի ֆուտբոլիստների:
2 խաղացողների տրանսֆերը թույլ կտա «Աթլետիկոյին» չխախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: