Չուկոտկայի բնակիչնեը փոթորիներից հետո ափին հսկա օձանման օրգանիզմներ են գտնում
ՀասարակությունՉուկոտկայի բնակիչները փոթորիկներից հետո սկսել են ափին հսկա օձանման օրգանիզմներ գտնել: Այս մասին նշված է «Բերինգիա» ազգային պարկի կայքում:
Ազգային պարկի աշխատակիցները պարզաբանել են, որ դրանք ո՛չ ծովային օձեր են, ո՛չ հսկա որդեր: «Ներեոցիստիս Լյուտկեն (Nereocystis luetkeana) գորշ ջրիմուռների տեսակ է: Մեր ծովերում հանդիպող տեսակը՝ «ամերիկացին», եկվոր է, որը տարածված է Հյուսիսային Ամերիկայի Խաղաղօվկիանոսյան առափի երկայնքով՝ Ումալաշքա կղզուց մինչեւ Քալիֆորնիա»,- Lenta-ի փոխանցմամբ՝ ասել են ազգային պարկի ներկայացուցիչները:
Այս ջրիմուռի ցողունի երկարաթյունը հասնում է մինչեւ 25 մետրի եւ դեպի վեր աստիճանաբար լայնանում է: Ցողունի ծայրին է գտնվում օձի գլուխ հիշեցնող բշտիկը՝ մինչեւ 20 սմ տրամագծով: Դրանից ճյուղերն են աճում, որոնց են ամրանում տերեւի երկար թերթերը
Ջրիմուռի այս տեսակը միամյա բույս է, որը հանդիպում է մինչեւ 20 մետր խորություններում: Այն սկսում է աճել փետրվարին, իսկ դեկտեմբերին հողից անջատվում է եւ «Խաղաղ օվկիանոսով ճանապարհորդության մեկնում»: Այս ջրիմուռների ցողուններն ավելի հաճախ ջրից դուրս են նետվում Ալեուտյան եւ Կոմանդորյան կղզիներում: