Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ եվրոն թուլացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմել է 484.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.17 դրամ (նվազել է 1.58 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 573.47 դրամ (նվազել է 1.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 253.91 դրամ, ոսկի՝ 19,743.93 դրամ, պլատին՝ 14,313.29: