Աղջիկը խոստովանել է, որ Անջելինա Ջոլիին նմանվելու համար դիմել է դիմահարդարման օգնությանը: Իրանի բնակչուհի Սահար Տաբարը, որը մի քանի պլաստիկ վիրահատությունների է դիմել, բացատրել է իր «սարսափելի» արտաքինի պատճառը:
Նա խոստովանել է, որ այդպիսի սարսափելի տեսք ստանալու համար դիմել է դիմահարդարման օգնության:
«Ես ցանկանում եմ ասել, որ բազում վիրահատությունների դիմել եմ, բայց ոչ 50: Ես մտածեցի, որ ապրում եմ 21-րդ դարում և դիմահարդարումն էլ ինձ կարող է օգնել հասնել ցանկալի արդյունքի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցը ողողված էր այս աղջկա լուսանկարներով, որոնք ուղղակի սարսափեցրել էին օգտատերերին: