Յուրգեն Կլոպ. Թքած ունեմ անգլիական մյուս ակումբների վրա
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ հաղթանակից հետո անդրադարձել է անգլիական ակումբների հաջող ելույթներին այս մրցաշարում: Ավարտված խմբային փուլի արդյունքում Անգլիան դարձել է առաջին երկիրը, որը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 5 ներկայացուցիչ կունենա փլեյ-օֆֆում:
«Անկեղծ ասած, ես թքած ունեմ մյուս ակումբների վրա: Կարծում եմ՝ դա արտացոլում է առաջնության ընդհանուր մակարդակը: Ես չեմ հասկանում, թե ինչու նախկինում փլեյ-օֆֆում չենք ունեցել այսքան թիմեր: Սա լավ նորություն է անգլիական ֆուտբոլի համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 11-ին: